00:00:00

Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին Արման Թաթոյանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան

15:47, 08 նոյեմբեր 2021

Քաղաքացին տեղափոխվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարան։
Մեքենայում ապրող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից։
«Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:
Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր