00:00:00

Սպանություն «Հաղթանակ» թաղամասում. խոհանոցում հայտնաբերվել է սպանության համար նախկինում դատապարտված, 36-ամյա տղամարդու դի. shamshyan.com

14:40, 08 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ»  թաղամասի (ժողովրդին հայտնի  4-րդ գյուղ) Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները երկհարկանի տան առաջին հարկում գտնվող  խոհանոցում   բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի, հատակին և պատերին արնանման հետքեր, մի քանի  արյունոտված դանակ, կոտրված սպասք ու խոհանոցային պարագաներ: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մահացածի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Ա. Սիմոնյանն էր: Նշված վայրից Երևանի գնդի պարեկները ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ ոստիկանության  Մալաթիայի բաժին են բերման ենթարկել  նույն տան բնակիչ, 22-ամյա Մ. Հակոբյանին, ով կասկածվում է  սպանություն կատարելու մեջ:  Նրա հագուստի և դեմքին  վրա կային արնանման հետքեր: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված և վերջերս է դատարանի որոշմամբ ազատ արձակվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր