00:00:00

Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. Առողջապահության նախարար

10:31, 08 նոյեմբեր 2021 Պատահարներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Նա նշեց, որ երեկ հաստատվել է 810 նոր դեպք, մահացել է 30 քաղաքացի։ «Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով», - ասաց նախարարը։
Նախարարի խոսքով՝ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։
«Մենք ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսը ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր», - ասաց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր