00:00:00

Մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հայտնաբերվել է վարորդը և BMW X-6-ը. նա եղել է ընկերոջ մեքենայով

13:40, 08 նոյեմբեր 2021 Պատահարներ

Իրավապահները պարզել են նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը. նա Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Առաքելյանն էր: Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը, ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու որոնողական, իսկ հետո՝ բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Ախուրյանի բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ, 34-ամյա Հմայակ Ա.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ինքը՝ վարելով Գյումրիում բնակվող իր ընկերոջ, 21-ամյա Աշոտ Ա.-ի BMW X-6 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Կայքի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցված գործի շրջանակում Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր