00:00:00

Ռուս խաղաղապահները բարերարների հետ 2 տ օգնություն են նվիրաբերել Խնուշինակի բնակիչներին

13:28, 08 նոյեմբեր 2021

Ռուս խաղաղապահները բարերարների հետ միասին 2 տոննա մարդասիրական օգնություն են նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ գյուղի բնակիչներին: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ գերատեսչության՝ հեռավոր գյուղի վերաբնակիչներն ու բազմազավակ ընտանիքները ստացան կենցաղային պարագաներ, գազօջախներ, կոշիկներ և հագուստ, իսկ տարրական դասարանների աշակերտները՝ ուսապարկեր և գրենական պիտույքներ։ Ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերել մոտ 1000 մարդ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 10 տոննա բարեգործական բեռ ավելի վաղ ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից հասցվել է Երևան, այնուհետև խաղաղապահները տեղափոխել են Լեռնային Ղարաբաղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր