00:00:00

Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ

22:42, 07 նոյեմբեր 2021

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ: Նա ցավակցական խոսք է գրել իր ֆեյսբուքյան էջում: «Խոր վշտով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը` Նորա Սարգսյանը։ Կին, ով ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում, հայրենի հողին ամուր, հավատարիմ կառչած և այդպիսին էլ կմնա մեր հիշողությունների մեջ։ Խորին ցավակցություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա բոլոր հարազատներին Նորա մայրիկի մահվան կապակցությամբ։ Սեյրան Օհանյան 07.11. 2021 թ.»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր