00:00:00

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում

15:39, 07 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 7-ին, ժամը 00:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են երկու ավտոտնակների (մոտ 75 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր