00:00:00

Ֆուչիկի փողոցում բախվել է 3 ավտոմեքենա. «Golf 3»-ը կողաշրջվել է

01:26, 07 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1962 թ․), «Golf 3» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1993 թ․) և «Nissan Primera» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Golf 3» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Փրկարարներն ուղղել են կողաշրջված «Golf 3» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ «Golf 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։  
1

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր