00:00:00

ՔՏՀԱ մասնագետները Արաբիկիրում, Դավթաշենում դիտարկել են 45 տրանսպորտ, գրանցվել է դիմակ չկրելու 2 դեպք

01:10, 07 նոյեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ Երկու տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից  վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։ Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր