00:00:00

ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են. Ղազինյան

23:59, 06 նոյեմբեր 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատարանի՝ Առուշ Առուշանյանի գործով կայացրած որոշմանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ Գորիսում էինք, մասնակցում ենք Առուշ Առուշանյանի գործով իրավական աբսուրդի վերածված դատական նիստին: Նիստը դատական համարել չէր կարելի, քանի որ դատարանը վերածվել էր մեղադրող կողմի և ուշադիր հետևում էր Երևանից ժամանած դատախազի բոլոր ցուցումներին և ենթարկվում նրա բոլոր պահանջներին: Ի վերջո դատարանը, դատախազի հետ նախնական համաձայնության գալով, խմբային շահերից ելնելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 4 ժամ խորհրդակցական սենյակում փակվելու հետո երկնեց Վիշինսկու մեթոդներով մշակված խայտառակ ակտ. առանց դատաքննության հիմնավոր համարեց դատախազի կողմից Առուշանյանին առաջադրված քաղաքական մեղադրանքի կասկածը և պետբյուջե գանցեց 2 միլիոն դրամ գրավը: Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և սյլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուրավոր միլինավոր դոլարները՝ փոշիացված: Բարի գալուստ ՀՀՇ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն»,- գրել է Արթուր Ղազինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր