00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Acura-ն

23:07, 06 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:35-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ-ճակատի բախվել են BMW-750 և Acura մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Փրկարարները վիրավորներին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների հետ ավտոմեքենաներին են մոտեցրել պատգարակներով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր