00:00:00

Տասնյակ ոստիկաններ ներխուժեցին քոլեջ, առգրավեցին փաստաթղթեր․ թեփկնածուի մայրն ահազանգում է

22:47, 06 նոյեմբեր 2021

Որքան էլ կրթական համակարգը փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, Քաղաքականությունը ներխուժում է կրթական համակարգ և չի հանդուրժում ազատ կամարտահայտությունը։
Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։
Որդուս` Գոռ Թադևոսյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրերին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։
Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ ներխուժեցին քոլեջ, անչափահաս ուսանողների ներկայությամբ՝ վախի և տագնապի մթնոլորտում առգրավեցին փաստաթղթեր։
Հոկտեմբերի 28-ին առավոտյան 8:30-ին մասսայական խուզարկություններ են կատարվել իմ եւ 23 աշխատակիցների բնակարաններում ընտանիքի անդամների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրելով երկարամյա մանկավարժների եւ վաստակաշատ դասախոսների վրա։
Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր