00:00:00

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 240 նոր դեպք

22:09, 06 նոյեմբեր 2021

Վրաստանում անցած օրը կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 5 240-ով, ապաքինվել է 2 235 պացիենտ, կորոնավիրուսից մահացել է 65 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ https://1tv.ge/ հղում կատարելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։ Վերջին 24 ժամում երկրում իրականացվել է COVID-19-ի 53 544 թեստավորում։ Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները մեկ օրում՝ 9,79, վերջին 14 օրում՝ 9,55, վերջին 7 օրում՝ 10,25 տոկոս։ Վրաստանում համավարակի սկզբից գրանցվել է 748 751 վարակման դեպք, որոնցից բուժվել է 684 154-ը, 10 368 մարդ մահացել է։ Պատվաստվել է 2 000 388 մարդ, մեկ օրում պատվաստվել է 4 942 մարդ։ Կարանտինի մեջ է 37, հիվանդանոցներում՝ 6 707 եւ կլինիկական հյուրանոցներում՝ 1 313 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր