00:00:00

Երեխան մահացել է 2006-ին, հայրը պարբերաբար այցելել է ԲԿ եւ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել. «Գյումրի» ԲԿ-ի պարզաբանումը

22:59, 05 նոյեմբեր 2021

«Գյումրի» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած «Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրն այրել է ծննդատան նախասրահը» վերնագրով նյութին: ԲԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է, որ իրականում երեխան մահացել է դեռեւս 2006 թվականին. «Ա. Մ.-ի երեխան 2006 թվականին ծնվել է թերքաշ։ Տեղափոխվելով այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` առողջական խնդիրների պատճառով նորածինը մահացել է: Երեխայի հայրը պարբերաբար հիշելով դժբախտ դեպքն այցելում է Գյումրու ծննդատուն և կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում: Հերթական դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր