00:00:00

Շուրջ 72 մլն դրամ՝ մարզերի 1․150 երեխայի խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու համար

16:43, 13 սեպտեմբեր 2021 Տնտեսություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Տավուշի (Իջևան,Նոյեմբերյան), Արագածոտնի (Թալին, Ապարան), Սյունիքի (Սիսիան), Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի) և Շիրակի (Ամասիա)  մարզերում խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 72 մլն դրամ։ Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 1,150 երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեկան կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրվում է սոցիալական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու վերջիններիս սոցիալական, կրթական, առողջապահական ու ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց սոցիալական մեկուսացումն ու  մուտքը՝ հաստատություններ: Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։ Վերոնշյալ մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը պատվիրակված է «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր