00:00:00

ՀՀ-ում COVID-19-ի դեմ կատարվել է 335 721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215 278, երկրորդ դեղաչափ` 120 443․ ԱՆ

11:12, 13 սեպտեմբեր 2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ` կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։ Հիշեցում.
  • «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով
  • Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
  • Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
  • Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր