00:00:00

Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր. Արմեն Աշոտյան

23:45, 11 սեպտեմբեր 2021

Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման խնդրին: «Հիշու՞մ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։ Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։ Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ եւ տձեւ կուտ էր։ Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։ Հիմա հարց։ Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր