00:00:00

Հրդեհ՝ Կամարիս գյուղում. այրվել են փայտե արկղեր

23:30, 11 սեպտեմբեր 2021 Պատահարներ

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին մոտակա խորդանոցում (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 19:52-ին: Այրվել են փայտե արկղեր (մոտ 80 հատ), խորդանոցի փայտե կառուցատարրեր (մոտ 30 քմ) և 15 պտղատու ծառ՝ մասամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր