00:00:00

Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա

22:52, 11 սեպտեմբեր 2021

Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա, և նոր թափով կվերսկսվեն ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Այսպիսով, Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոհամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային գործընաթցը նոր փուլ է թևակոխում: Չորս հատուկ տեխնիկայի ձեռքբերում ենք իրականացրել և արդեն մեկ ամսից «Սևան» ազգային պարկը կունենա նորագույն տեխնիկայով հագեցած ավտոպարկ: Իսկ ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման համար ազգային պարկում 12 նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր