00:00:00

Լիլիթ Մակունցը և Ֆրենկ Փալոնը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

12:24, 11 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մշտական աջակցության և հայկական հարցերը Կոնգրեսի ուշադրությանը հրավիրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը: Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր