00:00:00

ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց. Ալեն Սիմոնյան

11:47, 11 սեպտեմբեր 2021

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի 2 երկնաքերերի պայթեցումման տարելիցի կապակցությամբ: «20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ: Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝ ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների։ Հայաստանը միացել է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։ Համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր