00:00:00

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

20:44, 10 սեպտեմբեր 2021

Կիեւում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում, կայացել է կազմակերպության ղեկավարության եւ Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը: AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով Կիեւի եւ Երեւանի միջեւ ավելի սերտ համագործակցության: Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացնելով Ուկրաինայի Հայերի միության գործունեությունը՝ պատմել է նաեւ Հայաստանում կազմակերպության նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետ մասշտաբային օգնության, բարեգործական եւ սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկայում սքեյթ այգու բացման մասին, որը Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերն է: Հանդիպման շրջանակում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են համայնքի գործուներության, Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դրա դերակատարման հետ: Վլադիմիր Կարապետյանը պատմել է  պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման շուրջ ծրագրերի մասին: Հանդիպմանը նաեւ մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, կազմակերպության նախագահի տեղակալները եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր