00:00:00

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցի. Շաքե Իսայան

15:18, 10 սեպտեմբեր 2021

Հոկտեմբերի 17-ին Հանրապետության 9 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։ «Կուսակցության քաղաքական խորհուրդը կայացրել է որոշում, ըստ որի բացառապես հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցելու»,- ասաց Իսայանը, հավելելով, որ որեւէ թեկնածու չեն առաջադրելու, չեն սատարելու առաջադրված որեւէ թեկնածուի։ ԲՀԿ փոխնախագահի խոսքով այս որոշումը վերաբերում է միայն հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր