00:00:00

Հայաստանի քաղաքացիների՝ ԵՄ մուտքի սահմանափակումներ այս պահին չեն գործում․ քաղավիացիա

13:59, 10 սեպտեմբեր 2021

Այս պահին Եվրոպական միության երկրների մուտք գործել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանափակումներ չեն գործում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե մամուլի ծառայությունից։ «Այս պահին սահմանափակումներ Եվրոպական միություն երկրներ գնացող ՀՀ քաղաքացիների համար չեն գործում։ Թռիչքներն իրենց հունով ընթանում են, ոչինչ դեռ չի փոխվել»,- նշեցին քաղավիացիայից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանը հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից։ Այդ ցանկին են ավելացել նաև Ադրբեջանը, Սերբիան, Ալբանիան, Բրունեյ Դարուսալամը, Ուրուգվայը։ Նշենք, որ այս երկրներից ուղեւորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման: Սա չի խոչընդոտում անդամ պետությունների՝ ամբողջովին պատվաստված ճանապարհորդների համար դեպի ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումները վերացնելու հնարավորությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր