00:00:00

Դիլիջանում թեժ ընտրություններ են սպասվում. լուրջ ռեսուրսով թեկնածուներ կան․ «Իրավունք»

09:57, 10 սեպտեմբեր 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով: Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում են կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր