00:00:00

Ղարաբաղում կյանքը եռում է. Մուրադովը` ռուս խաղաղապահների գործունեության մասին

02:20, 10 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը: «Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», - ասել է Մուրադովը: Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է նա: Արդեն հայտնել ենք, որ Ռուստամ Մուրադովը ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար: Նրան փոխարինել է գեներալ -մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր