00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

20:48, 09 սեպտեմբեր 2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Սալման Մ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 27-ից ՌԴ Գրոզնի քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի հիմնական մասերի և զինամթերքի ապօրինի ձեռք բերելը, փոխանցելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, տեղափոխելը կամ կրելը) մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր