00:00:00

Կենսաթոշակի եւ նպաստի կանխիկ վճարումները չեն կատարվում, քանի որ դրամական բավարար միջոցներ չենք ստացել. Հայփոստ

23:29, 09 սեպտեմբեր 2021 Տնտեսություն

ՀայՓոստը սեպտեմբերի 9-ից՝ ժամը 16:00-ից սկսած, ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: Այս մասին  տեղեկանում ենք ընկերության տարածած հայտարարությունից: «Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր