00:00:00

Կալիֆոռնիան պարտադիր պատվաստումներ է սահմանել ուսուցիչների համար

23:13, 13 օգոստոս 2021

Ամերիկայի ձայն
Նախկինում նման կանոններ էին մցվել նահանգի որոշ խոշոր դպրոցական շրջաններում
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգի բոլոր ուսուցիչներից ու դպրոցների աշխատակիցներից կպահանջվի պատվաստվել COVID-19- ի դեմ կամ ամեն շաբաթ թեստավորվել: Կալիֆոռնիան միակ նահանգն է, որը նման պահանջ ունի: ԿԱլիֆոռնիայի նահանգապետը վստահություն է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի խուսափել դպրոցների փակումից: Կալիֆոռնիայի որոշ հիմնական դպրոցական շրջաններ նախկինում դիմել են նման քայլի՝ երկրի ամենախիտ բնակեցված նահանգում «Դելտա» տարբերակի տարածման պայմաններում: Նահանգապետը վերջերս հայտնեց նաև բուժաշխատողների համար պարտադիր պատվաստման կարգի մասին: Վերջիններս չունեն պատվաստումները կանոնավոր թեստերով փոխարինելու հնարավորություն: Քաղաքացիական ծառայողներից ևս պահանջվում է կամ պատվաստվել կամ հետազոտվել ամեն շաբաթ կորոնավիրուսի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր