00:00:00

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ. նրա կյանքին վտանգ չի սպառնում

21:49, 13 օգոստոս 2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։54-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արծիվ» կոչվող լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 20 մ հեռավորության վրա նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից: Ջրափրկարարները Ա․ Պ․-ին (ծնված 1998 թ․) դուրս են բերել ափ. քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 13-ին, ժամը 15։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր