00:00:00

Ռուսաստանը չի տարհանի իր դեսպանությունը Քաբուլում

15:10, 13 օգոստոս 2021

Քաբուլում Ռուսաստանի դեսպանության տարհանման հարցը Ղանդահարից եւ Հերաթից թալիբների զավթման պատճառով չի դիտարկվում, ասել է Աֆղանստանի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ  Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Քաբուլովը նաեւ նշել է, որ Քաբուլի զավթման թալիբների հնարավորություններ «տեսանելի ապագայում չկան»։ Դիվանագետը կարծում է, որ թալիբների հետ Քաբուլի կողմից բանակցությունների ձգձգումը հանգեցրել է իրավիճակի վատթարացման Աֆղանստանում։ «Բայց մի բան է պայմանավորվելը, այլ բան՝ դա իրականացնելը։ Եվ դա կախված է ոչ միայն թալիբներից, այլեւ Քաբուլի ներկայիս կառավարությունից, որը, վերջապես, պետք է խելքի գա եւ սկսի բովանդակային բանակցություններ։ Նրանք ժամանակն այնքան ձգեցին, որ ստացանք այն, ինչ կա»,- ընդգծել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր