00:00:00

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել

17:29, 13 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախում օգոստոսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 32 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 977 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որոնցից 994-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր