00:00:00

Սևքարում 304 մետրանոց ճանապարհ է սալիկապատվում․ Տավուշի մարզպետը հետևել է աշխատանքներին

09:45, 12 օգոստոս 2021

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Սևքար համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող գյուղամիջյան ճանապարհի սալիկապատման աշխատանքներին։ Վերջին անգամ խորհրդային տարիներին վերանորոգված սահմանամերձ Սևքար համայնքի 304 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 73.828.620 դրամ, որից 70 %-ը պետությանն է բաժին հասել, 30 %-ը` համայնքին: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր