ԱԺ անկախ պատգամավորների նախաձեռնությունը՝ գերիների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին, չի ողջունվել պետական մարմինների կողմից՝ մերժելով համագործակցության առաջարկները։
«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ ԱԺ անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը տարբեր գերատեսչությունների հետ քննարկումներ են սկսել՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով նոր աշխատանքային խումբ ստեղծելու հարցով: Պատգամավորների խոսքով՝ նախատեսում են, որ աշխատանքային խումբը հիմնականում զբաղվելու էր գերիների ցուցակների ճշգրտման հարցով՝ հիմնականում համագործակցելով գերիների վերադարձի հարցով զբաղվող պաշտոնյաների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ դիմել էին ԱԳՆ և ՊՆ՝ գերիների վերադարձի հարցով քննարկումներ սկսելու համար, սակայն մերժում են ստացել.
«Գերատեսչությունների հետ հանդիպում դեռևս չի ստացվում»,-ասաց Աթաբեկյանը: