00:00:00

Ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են ՀՀ-ում․ Փաշինյան

19:38, 01 մայիս 2018

ԱԺ հատուկ նիստին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին վերաբերում էր դատական համակարգին: Նա հետաքրքրվեց, թե որպես վարչապետ որոնք են լինելու դատական անաչառության բարձրացմանը ուղղված քայլերը: Մյուս հարցը վերաբերում էր ազգային փոքրամասնություններին: «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ-ի գործող իշխանությունների կողմից Ազգային փոքրամասանությունների կողմից ինչպիսի բացթողումներ կան, որոնք ձեր վարչապետության օրոք կշտկվեն»,-հարցրեց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են ՀՀ-ում: «Փոքրամասանությունների իրավունքները ՀՀ-ում վատ վիճակում չեն, բայց գիտեմ ոլորտ, որտեղ նրանց համար էականորեն սահմանափակված են, դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, թե պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ ազգային փոքրամասնությունները իրենց ավանդույթները պահպանելու և զարգացնելու իրավունք ունենան՝ ունենալով լիարժեք իրավունքներ: Դատական համակարգի խնդիրը, ըստ նրա, օրենսդրական չէ: «Ուղղակի իրականությանը չի համապատասխանում, ծայրից ծայրից սուտ է»,-ասաց նա: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը չի ասում օրենսդրական փոփոխությունների կարիք չկա, բայց վերջին 20 տարվա ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց դատական համակարգը չի փոխվել, մնում է ստահոդ: «Որն է լինելու մեր քայլը, փոխելու մի տարբերակ կա, իշխանությունը հրաժարվի իր քաղաքական, կլանային շահերին ծառայեցնելուց, երաշխիքը հրապարակում կանգնած ազատագրված քաղաքացին է, որը ոչ մի իշխանության չի ներելու սուտը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր