00:00:00

Խայտառակությունն այն է, որ տեսանյութում շատ պարզ երևում է, որ մեր սահմանապահներն, ի տարբերություն ադրբեջանցիների զինված չեն. Համբարյան

15:18, 02 մայիս 2021

Ուշադրություն. Սյունիքում հայ և ազերի զինվորականների վիճաբանության ժամանակ մերոնք զինված չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը: «Երեկ համացանցում տեսանյութ տարածվռեց, որտեղ հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են, քաշքշվում... Ըստ mediaport-ի ադրբեջանցները չէին թույլատրում հայ սահմանապահներին տեղաշարժվել մեր տարածքում, սակայն դիմադրության արժանանալով՝ նահանջեցին... Խայտառակությունն այն է, որ տեսանյութում շատ պարզ երևում է, որ մեր սահմանապահներն, ի տարբերություն ադրբեջանցիների զինված չեն... Սա է դավաճան Նիկոլի կողմից ապահով համարվող Սյունիքը... Հետաքրքիր է, ինչու՞ են մերոնք առանց զենքի... Ո՞վ էր պատասխան տալում, եթե թուրք-ազերիները կրակ բացեին մերոնց վրա... Թուրքի դեմ ծնկած կապիտուլյանտը դիտավորյալ զինաթափում է մեր զինվորականներին Սյունիքում, որպեսզի թուրք ասկյարներն անեն այն ինչ ցանկանում են...»,- գրել է Համբարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր