00:00:00

Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին և այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, Արարատ Միրզոյանն ասել է իրաքցի գործընկերներին

17:16, 01 մայիս 2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում: ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծել է, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր է գնահատել հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր