00:00:00

Բլինկենն Ալիևի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը

13:13, 29 ապրիլ 2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Տեղեկությունը հայտնել է պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցության հարցեր: «Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի կարևորությունը: Պետքարտուղարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը՝ բանակցելու հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- հայտնել է Փրայսը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր