Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հեռացել է Հայաստանից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Կարապետյանը բավականին լուրջ խոսակցություններ է ունեցել ՀՀԿ-ական որոշ ներկայացուցիչների հետ, որից հետո հեռացել է Հայաստանից:
Սույն տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակից, սակայն Արամ Արարատյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Նշենք, որ շաբաթ օրը Կարեն Կարապետյանը Երեւանում գործող սրճարաններից մեկում հանդիպում է ունեցել իր նախկին խորհրդականներից մի քանսի հետ, քննարկել հետագա քայլերը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, ով Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարն է:
Հավելենք, որ մինչ այն պահը, երբ ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես չէր հայտարարել, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Կարեն Կարապետյանը իր թիմին հրահանգել էր օրերին սոցիալական ցանցերում արշավ սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ: Փողով ստատուսներ գրողներին հրահանգվել էր գրել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չունի, եւ որ բանակում չի ծառայել:
Ի դեպ մեզ հայտնի են դարձել Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված արշավի եւ դրանում ներգրաված անձանց մասին որոշ տեղեկություններ, որոնք կհրապարակենք առաջիկայում: Մասնավորապես, թե ովքեր էին լծված այդ գործին եւ կամ ինչ հրահանգներ էին տալիս Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավ սկսելու համար:
Irakanum.am