00:00:00

Խոսրով Հարությունյանը պաշտոն ուզեց Փաշինյանից

20:05, 30 ապրիլ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե որն է լինելու նրա կառավարության հիմնական կազմը: «Այս պրոցեսն, արձանագրեցինք, որ ֆոսմաժորային իրավիճակում է տեղի ունենում, և վարչապետի նշանակումը, կառավարության ձևավորումը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պիտի լինի, եթե սա լիներ սովորական ընտրական պրոցես, այլ տրամաբանությամբ պիտի գնար, բայց առաջին խնդիրը, որ պիտի լուծվի, պետք է արձանագրվի այն հենարանը, որը ուղղակի դառնում է վարչապետի ընտրության իրականացնող, պետք է արձանագրվի այդ շրջանակը, և կառավարության կազմը պետք է ձևավորիվի այդ շրջանակի հետ հանդիպման ընթացքում: Մեր նպատակը չէ ստեղծել մի իրավիճակ, երբ հանրության մի մասը արձանագրի, որ հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել, մեր նպատակն է ստեղծել իրավիճակ, որտեղ խաղաղ պայմաններում հնարավոր կլինի քննարկել օրակագային փաստերը, իսկ կառավարության ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա, քաղաքական խորհրդակցությունների ու քննարկումների արդյունքում կձևավորվի»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ ինքը կողմ է համաձայնության կառավարություն ստեղծելուն: Խոսրով Հարությունյանն արձագանքեց, թե բնական է, որ Փաշինյանը հաստատ գիտի գոնե մի քանի հիմնական պաշտոնատար անձանց ապագա կրողներին: «Անորշությունը մեծացնում եք, երբ նրանց անունները չեք հնչեցնում»,-ասաց Հարությունյանը: «Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխարինելով»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր