00:00:00

Այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին. Էդգար Ղազարյան

23:30, 04 ապրիլ 2021 Բլոգ

«Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություներ հաստատելու օրն է։ Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցում արձանագրում է կատարվել օրվա վերջին՝ ժամը 23․00-ի սահմաններում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը. «Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի մասին առաջին հրապարակումը կատարվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Facebook սոցիալական ցանցի էջում՝ դրանից շուրջ 4 ժամ առաջ (ի դեպ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն բարեխղճորեն անդրադառնում և հրապարակում է բոլոր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձերի մասին նյութեր)։ Ստացվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի գլխավոր դաշնակից երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տարեդարձի մասին տեղեկացել են Ռուսաստանի ԱԳՆ-ի սոցիալական հաշիվներից։ Ընդ որում` այն պարագայում, երբ այդ օրը Մոսկվայում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվում են ՀՀ արտաքին գործերի նախարարը (իր 4 խորհրդականներով և 1 օգնականով), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱԳՆ գլխավոր քարտուղարը, Եվրասիական տարածաշրջանային վարչությունը (որի կազմում կա առանձին Ռուսաստանի բաժին, ՀԱՊԿ-ի բաժին, ԱՊՀ բաժին, ԵԱՏՄ բաժին, Երկկողմ հարաբերությունների բաժին), Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը (7 բաժիններով և 5 գլխավոր հյուպատոսություններով)։
Եվ այս խայտառակությունն այսօր ունի մեկ անուն․ «հայկական դիվանագիտություն», որը վախճանվել է և ոչ ոք չի այցելում նրա շիրիմին։ Հ․Գ․ 2021 թվականի փետրվարի 26-ին ես ցավով ու զարմանքով արձանագրել էի, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը որևէ հիշատակում չեն արել Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առթիվ։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է»,-գրել է Ղազարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր