00:00:00

Ալիևը առաջ է գալիս. Սյունիքի մարզում ներկայումս տեղի ունեցողը ձնծաղիկներն են. Կարեն Հովհաննիսյան

22:26, 02 ապրիլ 2021

Այո, այսօր Սյունիքում ցավալի գործընթացներ են տեղի ունենում, որոնք ինձ անհանգստացնում են, և որոնց արդյունքում ՀՀ-ն չի ունենա բարվոք վիճակ սահմանային և միջպետական ճանապարհների առումով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր սահմանին, և մասնավորապես Սյունիքի մարզում դեռևս ձնծաղիկներն են և գնալով իրավիճակն ավելի է խորանալու և ավելի վատ միջադեպեր են գրանցվելու։ «Եղանակների տաքանալուն պես ականատես կլինենք ադրբեջանցիների կողմից հայկական մեքենաների քարկոծման և նույնիսկ դրանց առևանգման։ Սա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որդեգրված հոգեբանական պատերազմի մի մասն է կազմում, որն այս փուլում նրանք մղում են մեր դեմ»,- նշել է փորձագետը։ Նրա արձանագրմամբ՝ վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը միասին իրականացրին ցեղասպանություն, հատկապես նրանց դեմ ովքեր մնացել էին իրենց տներում՝ Հադրութում և Շուշիում, չնայած նրան, որ մեծահասակ էին ու անպաշտպան։ Տարածված բազմաթիվ տեսանյութերը վկայում են այն մասին, որ նրանք սպանվել են միայն նրա համար, որ իրենք հայ են և քրիստոնյա, և ինչը ամենասարսափելին է մենք սրա մասին չենք խոսում կարծես ակնկալելով Թուրքիայի բարեգութ վերաբերմունքը մեր հանդեպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր