00:00:00

Ոստիկանությունը՝ Սիսիանի բաժնի պետին աշխատանքից ազատելու լուրերի վերաբերյալ

23:48, 29 մարտ 2021

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է․ «ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, իբր ոստիկանության Սիսիանի բաժնի պետին ազատել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները։
Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չհրապարակել»։
Ավելի վաղ Տելեգրամի Mediaport ալիքը գրել էր, որ երկու օր առաջ աշխատանքից ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր