00:00:00

Զախարովան Ղարաբաղում խաղաղապահների հիմնական խնդիրը համարում է կայուն խաղաղության ապահովումը

17:36, 26 փետրվար 2021

Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է:  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքի մեկնաբանելու այն, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործել Ղարաբաղ: «Պետք է ինքներս մեզ հարց տանք, ի՞նչ ենք մենք ուզում, զարգացնել այս փուլում՝ Արցախում զբոսաշրջությո՞ւնը, թե՞ հասնել փախստականների վերադարձին և վերականգնել բնականոն կյանքը: Ամենագլխավորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և բնականոն կյանքի վերականգնումը, ներառյալ՝ անցումը խնդիրների լուծմանը, որոնք երկար ժամանակ գոյություն ունեն»,-ասել է նա: Զախարովան նշել է, որ մուտքի իրավունքի յուրաքանչյուր դեպք խաղաղապահները փորձում են հասկանալ հակամարտության բոլոր կողմերի հետ միասին: «Իհարկե, մենք բոլորս հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ և՛ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, և՛ զբոսաշրջիկները ճանապարհորդեն: Ամեն դեպքում, կա իրական խնդիր, որի լուծման շուրջ մենք պետք է կենտրոնանանք»,-հավելել է Զախարովան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր