00:00:00

Վալենտինա Մատվիենկոն և Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստանում վերջին իրադարձությունները

17:27, 26 փետրվար 2021

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները: Այս մասին ասված է Դաշնային խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: «Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ իրադարձությունները համարում է ներքին և հույս ունի, որ իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», - ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր