00:00:00

Այս պայմաններում ԶՈՒ-երի ղեկավարության հայտարարությունը դիմակայման ամենափափուկ գործողությունն էր.Արա Զոհրաբյան (վիդեո)

20:34, 25 փետրվար 2021

Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ եւ ամենափափուկ գործողությունն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Զորակցում եմ Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը Հարգելի հայրենակիցներ, Այսօր իշխանական որոշ ներկայացուցիչներ Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը որակեցին, որպես զինված հեղաշրջման փորձ: Մինչդեռ դա այդպես չի կարող լինել: Եթե ինքներս մեզ այսպիսի հարց տանք, ինչ պետք է անեին Զինված ուժերը, եթե օրինակ պարզեին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով ռազմական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Մենք լավ գիտենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը Զինված ուժերի վրա է դնում Հայաստանի Հանրապետության սահմանները եւ անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը: Իսկ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը որպես իրենց առջեւ դրված խնդիր պետք է բացահայտեն ռազմական սպառնալիքները եւ դրանց դիմակայեն: Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ եւ ամենափափուկ գործողությունն էր: Մինչդեռ, կարող էր նաեւ ավելի կոշտ գործողություն լիներ կապված սպառնալիքի չափից: Այս պարագայում ճիշտ է Զինված ուժերը պետք է պահպանեն, դրսեւորեն քաղաքական չեզոքություն, սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ դիմակայման նման վարքագիծն ընդունելի է եւ իրավաչափ: Այնպես, որ ես զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը: Լավ մնացեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր