00:00:00

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ մեծ պատերազմ կարող էր սկսվել՝ Միջերկրական ծովում մի կղզյակի պատճառով

03:11, 24 հուլիս 2020 Աշխարհ

Անթալիայի համեմատական հարեւանությամբ խմբված են թուրքական եւ հունական ռազմանավերը: ԱՄՆ-ը եւ Գերմանիան փորձում են զերծ պահել ՆԱՏՕ-ի գործընկերներին ուղղակի բախումից: Կռվախնձորը Կաստելորիզո ժայռոտ կղզյակն է, որը գտնվում էր Թուրքիայի ափերի մոտ, գրում է «Վզգլյադ»-ը: Ո՞րն է Հունաստանի կղզիներից ամենահեռավորի եզակի արժեքը, եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել դրան շրջապատող ջրերի շուրջ բախումը: Նախօրեին գերմանական մամուլը հաղորդել էր, որ կանցլեր Անգելա Մերկելը «մեկ զանգով կանխել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ռազմական բախումը»՝ Միջերկրական ծովի արեւելքում հարուստ գազային հանքավայրերի պատճառով: Ռազմական գործողությունների մարտադաշտ կարող էին դառնալ հունական Կաստելորիզո կղզին շրջապատող ջրերը, որոնք գտնվում են Թուրքիայի ափերից ընդամենը երեք կիլոմետր հեռավորությամբ։ Պատրվակը նոր «սեյսմիկ հետազոտություններն» էին (իրականում հավանական հանքային պաշարների հետազոտությունը), որն իրականացնում է այդ տարածքում գտնվող թուրքական հետազոտական Oruc Reis նավը՝ ի հեճուկս Աթենքի բազմաթիվ նախազգուշացումների: Ինչպես նշում է Tagesspiegel-ը, երեքշաբթի օրվանից սկսած՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի բազմաթիվ նավեր շարժվում են Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում՝ Հունաստանի Հռոդոս եւ Կրետե կղզիներից հարավ: Նույն տարածք են քաշվել նաեւ հունական նավատորմի ուժերը: Այս մասին հաղորդել է նաեւ Հունաստանի պետական հեռուստատեսությունը: Երեքշաբթի երեկոյան 18 թուրքական ռազմանավեր եւ Թուրքիայի ՌՕՈւ կործանիչներ են ուղարկվել անմիջապես Կաստելորիզո, որից հետո հունական նավատորմը տագնապ է հայտարարել։ Այնուհետեւ, ինչպես հաստատում են գերմանական Tagesspiegel-ը եւ Bild-ը, Մերկելը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին: Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը, սակայն, չի հաստատել, որ կանցլերը հանդես է եկել որպես միջնորդ՝ ՆԱՏՕ-ի երկու պատերազմող երկրների միջեւ, թեեւ Էրդողանին իսկապես զանգել է: Ինչեւէ, Oruc Reis նավը հեռացել է վտանգավոր շրջանից։ Հնարավոր է նաեւ՝ Մերկելը դեր չի խաղացել: Քիչ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել էր Անկարային՝ Միջերկրական ծովի վիճելի ջրերում «բոլոր գործողությունների ծրագրերը դադարեցնելու» կոչով: Թուրքիան նախօրոք նախազգուշացրել էր հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը կղզուց հարավ եւ արեւելք հետազոտությունների մասին: Հունաստանը մեծացրել էր իր զինված ուժերի պատրաստականությունը: Հունիսի վերջին Հունաստանի գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել էր, որ պատրաստ է «այրել» բոլոր նրանց, ովքեր կներխուժեն երկրի տարածք: Մեկ տարի առաջ Աթենքը սպառնացել էր Թուրքիային ԵՄ պատժամիջոցներով, ինչին ի պատասխան՝ Անկարան մերժել էր Միջերկրական ծովում սահմանները որոշելու ԵՄ-ի իրավունքը: Հունաստանի նյարդայնությունը պայմանավորված էր հույներին էթնիկապես մոտ Կիպրոսի հանդեպ թուրքերի ծրագրերով: Հավելենք, որ թուրքերը հանքավայրի շուրջ հակամարտության մեջ ներքաշել են նաեւ Իսրայելին։ Բայց, թերեւս, ամենախոցելի տարածքը Կաստելորիզոն է: Ինչպես նշվեց վերեւում, այս փոքրիկ ժայռոտ կղզին գտնվում է Թուրքիայի ափերի մոտ՝ թուրքական Կաշ նավահանգիստը գտնվում է ընդամենը յոթ կիլոմետր հեռավորությամբ, մինչդեռ Հունաստանի մոտակա մեծ տարածքը՝ Հռոդոս կղզին, հարյուր կիլոմետր հեռու է, իսկ մայրցամաքային Հունաստանը՝ 580 կմ: Կաստելորիզոյի երկրորդ անունը Մեյիստի է, ինչը նշանակում է «խոշորագույն» (կղզին ամենամեծն է ափամերձ փոքր արշիպելագում): Մոտ հինգ հարյուր հազար բնակչություն ունեցող այս տարածքը բուռն ռազմական անցյալ ունի: Տասը քառակուսի կիլոմետրից էլ քիչ տարածքով կղզին Հունաստանին հնարավորություն է տալիս հավակնել 40 հազար քառակուսի մետր ծովային տարածքի: Թուրքիան Հունաստանի վերահսկողությունը ճանաչում է միայն կղզու շուրջ 6 ծովային մղոն տարածքային ջրերի վրա: Այդ պատճառով թուրքական երկրահետախուզական նավը մտել է Կաստելորիզոյից հարավ գտնվող ջրային տարածք, որը հույները համարում են բացառիկ տնտեսական գոտի: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, հիշեցնենք, արեւելյան Միջերկրածովյան ընդհանուր պաշարները գնահատում է 3,45 տրիլիոն խորանարդ մետր գազ եւ 3,8 միլիարդ բարել նավթ: Այլ գնահատականների համաձայն, ածխաջրածնային պաշարները կրկնակի մեծ են: Ինչպես նշել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, թուրքերը այդ գոտու սահմանները որոշել են ոչ թե Ծովային օրենքի մասին կոնվենցիայի համաձայն, այլ իրենց սեփական հայեցողությամբ: «Էրդողանի կողմից թուրքական ուժի ցուցադրումը քաղաքական ենթատեքստ ունի: Դա վերաբերում է եւ Հունաստանի հետ հարաբերություններին, եւ Լիբիայի հետ պայմանագրին, որտեղ Թուրքիան նույնպես նավթի եւ գազի հետաքրքրություն ունի»,- ասել է Ռաեւսկին: Բացի տնտեսական հետաքրքրությունից, իրենց դերը կարող են խաղալ նաեւ Էրդողանի կայսերական հավակնությունները, ասել է փորձագետը: Նաեդին-Ռաեւսկին հիշեցրել է, որ Օսմանյան կայսրությունը տիրապետել է Էգեյան ծովի բոլոր կղզիներին, որոնց մեծ մասը այժմ պատկանում է Հունաստանին: Հունական բանակը, ինչպես եւ պետք է, բերվել է մարտական պատրաստականության: Չէ որ, ոչ մի պետություն չի ցանկանում հանձնել իր հողը»,- ընդգծել է զրուցակիցը: Թուրքական սուզանավային նավատորմը ներկայացված է 209 եւ 212 նախագծերի գերմանական կառուցվածքի 12 սուզանավերով: Հունական նավատորմը նման է թուրքականին՝ թվով եւ արտաքին կազմով: Այնտեղ կան նաեւ «ֆրեգատ» դասի նավեր, բայց դրանք տարիքի պատճառով սահմանափակ մարտական նշանակություն ունեն: Հունական նավատորմի հիմքը կազմում են հրթիռային նավերը, կան նաեւ սուզանավեր։ Նավատորմի գործողություններին կարող է աջակցել նաեւ Թուրքիայի օդուժը՝ 470 ինքնաթիռով: Հունաստանն ունի մոտ 390 ինքնաթիռ (ներառյալ ռազմակա- տրանսպորտայինը եւ տրանսպորտայինը) եւ ուղղաթիռներ: Թուրքական բանակը ՆԱՏՕ-ի դաշինքում երկրորդն է թվաքանակով`510 000 մարդ: Հունական բանակն ունի 160 000 մարդ, իսկ ռազմական բյուջեն կրկնակի քիչ է թուրքականից՝ 6 միլիարդ դոլարն ընդդեմ 12 միլիարդ դոլարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր