Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում», «Դե բնականաբար հո՞ իրենց չի անհանգստացնում նախարարության x բաժնի կրտսեր մասնագետի հավելավճարը։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։
Չզարմանաք, բայց այս սրտաճմլիկ բառերի հեղինակ-«նվիրյալը» հեղափոխության բոցավառ կերպարներից մեկն է՝ Լենա Նազարյանը, որը ժանտախտի օրերին, երբ հասարակության մեծամասնությունը մնացել է առանց հաց ու ջուր, լույս ու գազ, մտածում է ժողովրդի հաշվին «բիրդան աղա» դառնալու մասին՝ կռիվ տալով պարգևավճարի համար։ Ու սրա համար են արել հեղափոխությունը՝ ժողովրդի վրա «ոտքերը սրբելով» ամսական միլիոնավոր դրամներ էդ նույն ժողովդրից «քերելու» ու չտեսի բարդույթով հաճույքներ վայելելու համար։ Սոված ու ընկճված ժողովրդի հուսահատության ֆոնին Լենան ու նրա Պետգույքի ղեկավար ամուսինը մտածում են բյուջեն լափելու մասին՝ մոռանալով, որ դեռ երկու տարի առաջ ժողովրդի «արևով երդվող» «նվիրյալներ» էին։
Ու արդար է Լենայի պահանջը, ցինիկ, բայց՝ արդար, որովհետև հեղափոխության հաղթանակի համար նա ու շատերն ավելի քիչ են քայլել, քան անգամ Չալոն, որը նույն հաջողությամբ կարող էր Նիկոլի շնորհիվ մանդատ ստանալ ու գուցե կենդանական բնազդից ելնելով՝ իրեն խորհրդարանում ավելի զուսպ ու ժուժկալ պահեր։
Բայց, որ Չալոյին հշեցի՝ էլի մտքիս Լենայի ելույթը եկավ, բայց՝ այսօրվա։ ԱԺ փոխնախագահը երբեմն դուրս է գալիս «պարգևավճարա-ատկատային» խումհարից ու հայտնի կենդանու օրինակով վայրահաչում է թեմաների մասին, որից ուղեղը բացարձակապես չի հասնում։
Մարդ ինչքա՞ն չար ու քինախնդիր պետք է լինի, որ ժողովրդի հաշվին ամսական միլիոններ տուն տանի, բայց հատիկ առ հատիկ հաշվի Ծառուկյանի՝ ամբողջ երկրով մեկ բաժանած օգնության պայուսակների պարունակությունը՝ ոսպի ու գարուխի հատիկները հաշվելով։ Լենա, բա մի օր նախարարի կայֆերով ման եկող ամուսնուդ վերցնեիր, դռնեդուռ ընկնեիր ու մի «երեք հազարի» օգնություն էլ դու բաժանեիր՝ գոնե համոզվելու համար, որ Ծառուկյանի բաժանածը քառանիշ թվով չափելի չէ։
Կամ լրագրողական երբեմնի ստաժդ թո՞ւյլ չի տալիս հասկանալ, որ «Արարատցեմենտի» ոչ մի աշխատակից աշխատանքից չի ազատվել, ընդամենը մի քանի մարդու հետ պայմանագիրը չի երկարաձգվել, ինչն իրավաչափ է անգամ ոչ ճգնաժամային իրավիճակներում(փատորեն այս հարցում նույնպես «փայլում» են՝ այս անգամ, քո ոչ թե լրագրողական, այլ՝ իրավական գիտելիքները)։ Էլ չեմ ասում, որ ֆորս-մաժորի ժամանակ պատասխանատվությունը կրում է ոչ թե սեփականատերը, այլ՝ իշխանությունը, որը մարդկանց մատից «փուշ հանելու» փոխարեն՝ վերջիններիս օգտագործում է քաղաքական էժան նպատակներով՝ բյուջեից պարգևավճարի անվան տակ իր «լափը» ապահովելու համար։ Այսօր սրա մասին էր Լենայի «ոգեշնչված» ելույթը ու մտածում եմ, որ Չալոն հասարակության ու պետության վրա ավելի էժան կնստեր։