Երրորդ զգացողությունս ափսոսանքն է. որ այդպես էլ չկարողացանք ինքնապահպանման մեր հավաքական բնազդն իր բարձրության վրա պահել։ Մեր ողբերգությունը ցավից բացի չի վերածվել այն չկրկնելու, թույլ չտալու ազգային գերնպատակի, չի ձևավորել ազգային մեծ զգոնություն, ինչից կբխեին մեր բոլոր որոշումներն ու գործողությունները։ Անգամ Արցախյան հաղթական հերոսամարտը, որով, թվում է, թե պիտի թև առնեինք ու մեկընդմիշտ վերագտնեինք մեր ազգային զգոնությունը, մինչև վերջ չլուծեց խնդիրը։
Պատմության ու անցյալի, հայոց ցեղասպանության և վերջին երկու դարերի մեր որոշ միֆերի մասին մտորումներս շարադրել եմ հոդվածում, որը լույս կտեսնի վաղը` «Առավոտ»-ում:
Պատկերում` Վարդգես Սուրենյանց, «Ոտնահարված սրբություն», 1895 թ: Կտավը ստեղծվել է համիդյան ջարդերից հետո։
Հ.Գ. Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց»: