00:00:00

Նորաշենում կա 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել. մարզպետ

15:37, 16 ապրիլ 2020

Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Հարգելի լրագրողներ եւ մեզ զանգահարող քաղաքացիներ, հավատարիմ մնալով բաց եւ թափանցիկ աշխատելու մեր գործելաոճին` եւս մեկ անգամ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նորաշեն համայնքում հուղարկավորությանը մասնակցել է մեկուսացված քաղաքացի, ում մոտ այնուհետեւ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Դեպքից հետո պարետատունը որոշել է ժամանակավորապես սահմանափակումներ կիրառել համայնքում։ Նորաշեն համայնքում այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից մեկն ապաքինվել է, մեկը՝ մահացել։ Մնացած կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Հիշեցնեմ, որ վերոնշյալ համայնքում սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ պարետի որոշումն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր